00:28  ,  5 հուլիսի, 2017

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» հաղթահարեց «Սանտա Կոլոմայի» արգելքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» հյուրընկալվեց Անդորրայի «Սանտա Կոլոմային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

28-րդ րոպեին սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչի խփած գոլի շնորհիվ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը բացեց հաշիվը:

Երկրորդ խաղակեսում դաշտի տերերին հաջողվեց վերականգնել հավասարությունը՝ 1:1:

«Ալաշկերտը» տանը հաղթել էր 1:0 հաշվով՝ Ուրոշ Նենադովիչի միակ գոլի արդյունքում:

 Որակավորման երկրորդ փուլում երեւանցիների մրցակիցը կլինի Բելառուսի ԲԱՏԷ-ն:

Չեմպիոնների լիգա

Որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

«Սանտա Կոլոմա» (Անդորրա) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 1:1 (առաջին խաղ՝ 0:1)

Իլդեֆոնս Լիմա Սոլա, 63 - Ուրոշ Նենադովիչ, 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով