23:16  ,  4 հուլիսի, 2017

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» հաղթում է Անդորրայում (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» հյուրընկալվել է Անդորրայի «Սանտա Կոլոմային» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 1:0 հաշվով: 28-րդ րոպեին աչքի ընկավ սերբ Ուրոշ Նենադովիչը, որի գոլի շնորհիվ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը հաղթել էր երեւանյան խաղում՝ 1:0:

Ընդմիջում է:

«Ալաշկերտ». Արսեն Բեգլարյան, Դմիտրի Խովբոշա, Արարատ Առաքելյան, Անդրանիկ Ոսկանյան, Դանիել Ստոյկովիչ, Գագիկ Դաղբաշյան, Խորեն Վերանյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Դաշյան, Միհրան Մանասյան, Ուրոշ Նենադովիչ:

Պահեստայիններ. Գեւորգ Կասպարով, Միլիան Յաբլան, Մլադեն Զելկովիչ, Վահագն Մինասյան, Արթուր Եդիգարյան, Զավեն Բադոյան, Լեստեր Պելտիեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով