23:45  ,  4 հուլիսի, 2017

ԵԱ. Հայաստանի հավաքականները մեկնարկեցին պարտությամբ

Բասկետբոլի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության C դիվիզիոնի մրցաշարում կանանց եւ տղամարդկանց Հայաստանի թիմերը մեկնարկել են պարտությունով:

Կիպրոսում տղամարդկանց հավաքականը 47:80 հաշվով խաղը տանուլ է տվել Կիպրոսի հավաքականին: Հուլիսի 5-ին կայանալիք երկրորդ խաղում հայ բասկետբոլիստների մրցակիցը կլինի Կոսովոյի հավաքականը:

Մալթայում կանանց Հայաստանի թիմը եւս մրցել է կիպրոսցիների հետ եւ պարտվել 35:54 հաշվով:

Ի տարբերություն մրցակցի, Հայաստանն ընդամենը 7 խաղացող է ունեցել հայտացուցակում, քանի որ Իտալիայի դեսպանատունը վիզա չէր տրամադրել 4 առաջատար խաղացողների: Գործնականում Հայաստանը խաղացել է առանց փոխարինումների եւ նման իրավիճակում միայն առաջին 2 քառորդներում է եղել հավասար պայքար, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հուլիսի 5-ին կանանց թիմը կխաղա Մալթայի հավաքականի հետ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում