18:27  ,  4 հուլիսի, 2017

Եվրոպայի լիգա. Հայկական թիմերի մասնակցությամբ հանդիպումների մրցավարները

Հայտնի են դարձել հայկական թիմերի մասնակցությամբ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումների մրցավարները: Բոլոր խաղերը տեղի կունենան հուլիսի 6-ին:

«Գանձասար-Կապան» - «Մլադոստ» (Չեռնոգորիա) հանդիպման մրցավար է նշանակվել շվեյցարացի Սաշա Ամհոֆը: Առաջին խաղում կապանյան թիմը պարտվել է նվազագույն հաշվով:

«Գորիցա» (Սլովենիա) - «Շիրակ» հանդիպումը կսպասարկի Դանիայի մրցավարականը խումբը Պետեր Կյաեսգաարդ-Անդերսենի գլխավորությամբ: Առաջին խաղում Գյումրիի թիմը տանը պարտվել է 0:2 հաշվով:

«Սլովան» (Սլովակիա) - «Փյունիկ» հանդիպման մրցավարը կլինի սերբ Բոյան Նիկոլիչը: Առաջին խաղում երեւանյան թիմը տանը պարտվել է 1:4 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում