19:02  ,  4 հուլիսի, 2017

Ձյուդոյի Հայաստանի երկու թիմերը հավաք են անցկացնում Հունգարիայում

Ձյուդոյի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները համատեղ մարզումային հավաք են անցկացնում Հունգարիայի Դունավարսանի քաղաքի Օլիմպիական մարզաճամբարում:

Աշխարհի տարբեր երկրների մասնակցությամբ միջազգային հավաքի նպատակն է նախապատրաստվել երիտասարդների Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլին եւ մեծահասակների Եվրոպայի բաց մրցաշարին, հաղորդում է armnoc.am-ը:

Մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի եւ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են Էրիկ Հարությունյանը, Գասպար Հայրապետյանը (երկուսն էլ` 55 կգ քաշային կարգ),  Շահեն Աբաղյանը (60 կգ), Վարդան Գրիգորյանը (66 կգ), Սամվել Խաչատրյանը, Ֆերդինանդ Կարապետյանը (երկուսն էլ` 73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ), Արման Ավանեսյանն ու Գրիգոր Սահակյանը (երկուսն է` 90 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում