17:20  ,  4 հուլիսի, 2017

«Փյունիկը» ժամանել է Բրատիսլավա (ֆոտո)

Երեւանի «Փյունիկը» ժամանել է Բրատիսլավա, որտեղ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի պատասխան հանդիպումը կանցկացնի Սլովակիայի «Սլովանի» հետ:

Երեւանի ժամանակով 20:30-ին Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը կանցկացնի առաջին մարզումը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին: Առաջին խաղում 4:1 հաշվով հաղթել է «Սլովանը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում