14:40  ,  4 հուլիսի, 2017

Իտալիայի դեսպանատունը Հայաստանի թիմի առաջատար խաղացողնեին թույլ չի տվել մեկնել Մալթա

Մալթայում հուլիսի 4-ին մեկնարկում է բասկետբոլի կանանց Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականը։

Հայաստանի Մ-18 տարեկանների հավաքականը մրցավայր է ժամանել առանց առաջատար խաղացողների։ Երեւանում Իտալիայի դեսպանատունը (Մալթա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն այդ դեսպանատուն) Շենգենյան վիզա չի տրամադրել Վիկտորիա Տոնոյանին, Սոֆյա Դեմիրճյանին, Քրիստինա Մելիքյանին եւ Նատալի Նաջարին։ Առաջին երեքը Հայաստանի թիմի առանցքային խաղացողներն են։ Վիկտորիա Տոնոյանը նաեւ Հայաստանի հավաքականի ավագն է, փոխանցում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:

Հուլիսի 4-ին՝ Երեւանի ժամանակով 17։30-ին, Հայաստանի թիմը մրցելու է Կիպրոսի հետ՝ իր կազմում ունենալով ընդամենը 7 խաղացող։

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանի սաները 2016 թվականին հաղթել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում