18:22  ,  3 հուլիսի, 2017

Հայաստանի երիտասարդական թիմի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Շտուտգարտ» (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը գերմանական «Բոխումից» տեղափոխվել է «Շտուտգարտ», հաղորդում է sbs_sportsagency ֆուտբոլային գործակալության էջը Ինստագրամում:

Աղբյուրի համաձայն, տրանսֆերի հարցում վճռական դեր է ունեցել «Շտուտգարտի» գլխավոր մարզիչ Հանես Վոլֆի անձնական հետաքրքրությունը 19-ամյա հայ խաղացողի որակներով:

Հայկ Գալստյանը կարիերան սկսել է Երեւանի «Միկայում», «Բոխումից» առաջ հանդես է եկել գերմանական «Հոֆենհայմում»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում