Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը գերմանական «Բոխումից» տեղափոխվել է «Շտուտգարտ», հաղորդում է sbs_sportsagency ֆուտբոլային գործակալության էջը Ինստագրամում:
Աղբյուրի համաձայն, տրանսֆերի հարցում վճռական դեր է ունեցել «Շտուտգարտի» գլխավոր մարզիչ Հանես Վոլֆի անձնական հետաքրքրությունը 19-ամյա հայ խաղացողի որակներով:
Հայկ Գալստյանը կարիերան սկսել է Երեւանի «Միկայում», «Բոխումից» առաջ հանդես է եկել գերմանական «Հոֆենհայմում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում