23:53  ,  2 հուլիսի, 2017

Գերմանիայի հավաքականն առաջին անգամ հաղթեց Կոնֆեդերացիաների Գավաթում (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների Գավաթի հաղթողի կոչումը:

Ռուսաստանում ավարտված Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկության եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը նվազագույն հաշվով առավելության հասավ Հարավային Ամերիկայի գավաթակիր Չիլիի հավաքականի նկատմամբ: «Սանկտ Պետերբուրգ Արենա» ստադիոնում կայացած հանդիպման միակ գոլը 20-րդ րոպեին խփեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Լարս Շտինդլը: Գերմանիայի հավաքականը հաղթական գոլը խփեց մրցակցի պաշտպանի կոպիտ սխալից հետո:

Հիշեցնենք, որ բրոնզե մեդալները բաժին էին հասել Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականին, որը երրորդ տեղի համար խաղում լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթել էր մեքսիկացիներին:

1997 թվականից անցկացվող Կոնֆեդերացիաների Գավաթում նախկինում հանղթել են նաեւ Բրազիլիան (4 անգամ), Ֆրանսիան (2 անգամ) եւ Մեքսիկան (1 անգամ): Եվրոպական մամուլի համաձայն՝ սա Կոնֆեդերացիաների գավաթի վերջին խաղարկությունն է:

Ավանդաբար այս մրցաշարն անցկացվում է աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրում: Խաղարկությանը մասնակցում են 6 մայրցամաքային չեմպիոնները, աշխարհի չեմպիոնը եւ կազմակերպիչ երկրի հավաքականը:

Այս տարի մասնակցեցին Ռուսաստանը (կազմակերպիչ), Գերմանիան (2014թ. աշխարհի չեմպիոն), Ավստրալիան (2015թ. Ասիայի գավաթակիր), Չիլին (2015թ. Ամերիկայի գավաթակիր), Մեքսիկան (2013թ. Ոսկե գավաթի եւ 2015թ. Ոսկե գավաթի տիրակալների անցումային հանդիպման հաղթող), Նոր Զելանդիան (Օվկիանայի ազգերի գավաթակիր), Պորտուգալիան (2016թ. Եվրոպայի չեմպիոն) եւ Կամերունը (2017թ. Աֆրիկայի ազգերի գավաթակիր): Ռուսաստանը, Պորտուգալիան ու Չիլին առաջին անգամ են մասնակցում այս մրցաշարին:

Կոնֆեդերացիաների Գավաթ, եզրափակիչ

Չիլի - Գերմանիա՝ 0:1 

Լարս Շտինդլ, 20

Չիլի. Կլաուդիո Բրավո, Մաուրիսիո Իսլա, Գարի Մեդել, Գոնսալո Խարա, Ժան Բուսեժուր, Մարսելո Դիաս (Պալեստինո, 53), Պեդրո Հերնանդես, Շարլես Արանգիս (Անգելո Սագալ, 81), Արտուրո Վիդալ, Ալեքսիս Սանչես, Էդուարդո Վարգաս (Էդսոն Պուչ, 81):

Գերմանիա. Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Մաթիաս Գինտեր, Անտոնիո Ռյուդիգեր, Շկոդրան Մուստաֆի, Յոնաս Հեկտոր, Ջոշուա Կիմիխ, Սեբաստիան Ռուդի, Լարս Շտինդլ, Յուլիան Դրաքսլեր, Լեոն Գորեցկա (Նիկոլաս Զուլե, 90+2), Տիմո Վերներ (Էմրե Ջան,79):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում