14:10  ,  2 հուլիսի, 2017

«Ալաշկերտը» 18 ֆուտբոլիստով է մեկնել Անդորրա

«Ալաշկերտը» հուլիսի 2-ին ժամանել է Անդորրա, որտեղ հուլիսի 4-ին կկայանա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը «Սանտա Կոլոմայի» հետ:

Հայաստանի չեմպիոնի կազմում Անդորրա են 18 ֆուտբոլիստներ.

Դարպասապահներ. Արսեն Բեգլարյան, Գեւորգ Կասպարով:

Պաշտպաններ. Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Դանիել Ստոյկովիչ, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Մլադեն Զելկովիչ, Միլիան Յաբլան:

Կիսապաշտպաններ. Խորեն Վերանյան, Արտակ Եդիգարյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան, Զավեն Բադոյան:

Հարձակվողներ. Ուրոշ Նենադովիչ, Միհրան Մանասյան, Լեստեր Պելտիեր:

Հիշեցնենք, որ Երևանում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել է նվազագույն հաշվով: Հաղթական գոլն առաջին խաղակեսի վերջնամասում գեղեցիկ հարվածով խփել էր սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում