22:14  ,  1 հուլիսի, 2017

Ջոկովիչը նվաճեց երկրորդ տիտղոսն այս մրցաշրջանում

Սերբ Նովակ Ջոկովիչի հաղթանակով ավարտվեց Իստբորնի մրցաշարը: Աշխարհի նախկին առաջին ռակետը եզրափակիչում մրցեց ֆրանսիացի Գաել Մոնֆիսի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:4 հաշվով: Պայքարը տեւել է 1 ժամ 16 րոպե:

Այս մրցաշրջանում Ջոկովիչը նվաճեց երկրորդ տիտղոսը, իսկ կարիերայում՝ 68-րդը: Հունվարին նա հաղթել էր Դոհայի մրցաշարում: Իստբորնում տարած հաղթանակի համար Ջոկովիչը կստանա 250 վարկանիշային միավոր եւ 113 հազար դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով