04:38  ,  1 հուլիսի, 2017

Լիոնել Մեսիի եւ Անտոնելա Ռոկուցոյի շքեղ հարսանիքը Ռոսարիոյում (ֆոտո)

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի առաջատար Լիոնել Մեսին ու Անտոնելա Ռոկուցոն ամուսնացել են հայրենի Ռոսարիոյում: Մանկությունից ծանոթ, արդեն 10 տարի միասին ապրող եւ երկու որդի ունեցող զույգը նախընտրել է ամուսնության քաղաքացիական արարողություն, որը տեղի է ունեցել քաղաքի ամենաշքեղ հյուրանոցում: 

Ռոսարիոն համարվում է Արգենտինայի ամենավտանգավոր քաղաքներից մեկը եւ արդեն մի քանի օր ոստիկանությունը եւ անվտանգության մասնավոր ծառայությունները հերթապահում են ուժեղացված անձնակազմով: «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հետ հարսանիքին ժամանել է նաեւ Հարավային Ամերիկայում հսկայական ճանաչում ունեցող կոլումբացի երգչուհի Շակիրան, ինչը էլ ավելի է բարդացրել ոստիկանության աշխատանքը, հաղորդում է lanacion.com.ar-ը: 

260 հյուրերի թվում են նաեւ Նեյմարը, Լուիս Սուարեսը, Գոնսալո Իգուաինը, Կարլես Պույոլը, Սերխիո Ագուերոն, մանկության ընկերներ, Մեսիի բարեկամները, հարազատները, ծնողների ընկերները: Հավատարմագրվել է 157 լրագրող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս