13:33  ,  30 հունիսի, 2017

Եվրոպայի լիգա. Ինչպես «Գանձասար-Կապանի» դարպասապահն ու պաշտպանը 11 մետրանոց նվիրեցին մրցակցին

Տեսանյութում ներկայացված է «Գանձասար-Կապանի» եւ Չեռնոգորիան ներկայացնող Պոդգորիցայի «Մլադոստի» միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղի միակ գոլը:

Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնում կայացած խաղի 57-րդ րոպեին հայկական ակումբի դարպասին 11 մետրանոց էր նշանակվել է դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի եւ սերբ պաշտպան Դամիր Մեմովիչի անփութության պատճառով: 11 մետրանոցը հստակ էր իրացրել Միլան Դյուրիշիչը՝ խփելով տանտերերի հաղթական գոլը:

«Գանձասար-Կապանի» եւ «Մլադոստի» միջեւ պատասխան հանդիպումը կանցկացվի հուլիսի 6-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Այս զույգի հաղթողը որակավորման երկրորդ փուլում կհանդիպի ավստրիական Գրաց քաղաքի «Շտուրմ» թիմի հետ:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Մլադոստ» (Չեռնոգորիա) - «Գանձասար-Կապան» (Հայաստան)՝ 1:0

Միլան Դյուրիշիչ, 57 (11մ)

«Գանձասար-Կապան». Գրիգոր Մելիքսեթյան, Վասպուրակ Մինասյան, Դամիր Մեմովիչ, Հայկ Իշխանյան, Ալեքս Ջունիոր Քրիստիան, Արթուր Յուսպաշյան, Ուբեյմար (Վարդան Բակալյան, 85), Լուբամբո Մուսոնդա, Վալմերսոն (Աշոտ Կարապետյան, 83), Քրիստիան Մադիանգու (Սարգիս Շահինյան, 68), Կլաուդիր Մարինի Ջունիոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով