00:22  ,  30 հունիսի, 2017

Եվրոպայի լիգա. «Գանձասար-Կապանը» նույնպես մեկնարկեց պարտությամբ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Գանձասար-Կապանը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց Չեռնոգորիան ներկայացնող Պոդգորիցայի «Մլադոստին»:

Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնում կայացած խաղի առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: Դաշտի տերերը հաղթական գոլը 57-րդ րոպեին խփեցին 11 մետրանոց հարվածով:

Պատասխան հանդիպումը կանցկացվի հուլիսի 6-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:

«Մլադոստի» արգելքը հաղթահարելու դեպքում «Գանձասար-Կապանը» որակավորման երկրորդ փուլում կհանդիպի ավստրիական Գրաց քաղաքի «Շտուրմ» թիմի հետ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում անհաջող էին մեկնարկել նաեւ Երեւանի «Փյունիկը» եւ Գյումրիի «Շիրակը»: «Փյունիկը» Երեւանի «Հանրապետական» ստադիոնում 1:4 հաշվով պարտվել էր Սլովակիան ներկայացնող Բրատիսլավայի «Սլովանին», իսկ «Շիրակը» տանը 2 անպատասխան գոլ էր բաց թողել սլովենական «Գորիցայից»:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Մլադոստ» (Չեռնոգորիա) - «Գանձասար-Կապան» (Հայաստան)՝ 1:0

Միլան Դյուրիշիչ, 57 (11մ)

«Գանձասար-Կապան». Գրիգոր Մելիքսեթյան, Վասպուրակ Մինասյան, Դամիր Մեմովիչ, Հայկ Իշխանյան, Ալեքս Ջունիոր Քրիստիան, Արթուր Յուսպաշյան, Ուբեյմար (Վարդան Բակալյան, 85), Լուբամբո Մուսոնդա, Վալմերսոն (Աշոտ Կարապետյան, 83), Քրիստիան Մադիանգու (Սարգիս Շահինյան, 68), Կլաուդիր Մարինի Ջունիոր:

«Փյունիկ» (Հայաստան) - «Սլովան» (Սլովակիա)՝ 1:4

Պետրոս Ավետիսյան, 7 (11մ) - Ֆիլիպ Հոլոսկո, 22, 68, Վուկան Սավիչեւիչ, 62, Արամ Շախնազարյան, 75 (ինքնագոլ)

«Փյունիկ». Վալերի Ոսկանյան, Արմեն Մանուչարյան, Արթուր Քարտաշյան, Արամ Շախնազարյան, Սերոբ Գրիգորյան, Նարեկ Ասլանյան (Հովհաննես Պողոսյան, 72), Հովհաննես Հարությունյան (Էրիկ Վարդանյան, 76), Ալիկ Առաքելյան, Ռոբերտ Հակոբյան (Հովհաննես Նազարյան, 82), Պետրոս Ավետիսյան, Վարդան Պողոսյան:

«Շիրակ» (Հայաստան) - «Գորիցա» (Սլովենիա)՝ 0:2

Ռիֆետ Կապից, 15, 69

«Շիրակ». Անատոլի Այվազով, Ռոբերտ Դարբինյան, Արտյոմ Միքայելյան, Էդվարդ Կպոդո, Աղվան Դավոյան, Մոհամեդ Կաբա, Սոլոմոն Իմե Ուդո, Մուսա Բակայոկո (Արամ Մուրադյան, 74), Ալեքսանդար Իլիչ (Ումարու Կաինա, 54), Վահան Բիչախչյան, Կիրիան Նվաբուեզե (Իգոր Ստանոեւիչ, 74):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով