20:51  ,  29 հունիսի, 2017

Եվրոպայի լիգա. «Փյունիկը» խփեց արագ գոլ, բայց պարտվեց խոշոր հաշվով

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երեւանի «Փյունիկը» սեփական խաղադաշտում 1:4 հաշվով պարտվեց Սլովակիան ներկայացնող Բրատիսլավայի «Սլովանին»:

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով բացեց «Փյունիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, բայց հյուրերն առաջին խաղակեսում հավասարեցրին հաշիվը, իսկ ընդմիջումից հետո խփեցին եւս 3 գոլ:

Սա Արմեն Գյուլբուդաղյանցի առաջին խաղն էր «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

«Փյունիկի» եւ «Սլովանի» միջեւ պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին Բրատիսլավայում:

Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում խաղալու է դանիական «Լինգբի» եւ Ուելսի «Բանգոր Սիթիի» դիմակայության հաղթողի հետ:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Փյունիկ» (Հայաստան) - «Սլովան» (Սլովակիա)՝ 1:4

Պետրոս Ավետիսյան, 7 (11մ) - Ֆիլիպ Հոլոսկո, 22, 68, Վուկան Սավիչեւիչ, 62, Արամ Շախնազարյան, 75 (ինքնագոլ)

«Փյունիկ». Վալերի Ոսկանյան, Արմեն Մանուչարյան, Արթուր Քարտաշյան, Արամ Շախնազարյան, Սերոբ Գրիգորյան, Նարեկ Ասլանյան (Հովհաննես Պողոսյան, 72), Հովհաննես Հարությունյան (Էրիկ Վարդանյան, 76), Ալիկ Առաքելյան, Ռոբերտ Հակոբյան (Հովհաննես Նազարյան, 82), Պետրոս Ավետիսյան, Վարդան Պողոսյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում