09:09  ,  29 հունիսի, 2017

ConfedCup. Գերմանիա - Մեքսիկա. Բուքմեյքերների կարծիքը

Ռուսաստանում շարունակվող ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչում աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը կմրցի մեքսիկացիներ հետ:

Bet365 բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Բունդեսթիմին, որի հաղթանակը գնահատում է 2.05 գործակցով: Մեքսիկայի հավաքականի հաղթանակն ունի 3.80 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.60.

Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում հունիսի 29-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին: Այս զույգի հաղթողին եզրափակիչում սպասում է Հարավային Ամերիկայի գավաթակիր Չիլիի հավաքականը, որը նախօրեին հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր Եվրոպայի չեմպիոն պորտուգալացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում