21:22  ,  28 հունիսի, 2017

«Գանձասար-Կապանը» Չեռնոգորիա է մեկնել 18 ֆուտբոլիստներով

Չեռնոգորիայի «Մլադոստի» հետ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի արտագնա հանդիպմանը «Գանձասար-Կապանը» մեկնել է 18 ֆուտբոլիստներով.

Դարպասապահներ՝ Գրիգոր Մելիքսեթյան, Ֆիլիպ Իլիկ:

Պաշտպաններ՝ Արա Խաչատրյան, Հայկ Իշխանյան, Վասպուրակ Մինասյան, Դամիր Մեմովիչ, Ալեքս Ջունիոր Քրիստիան:

Կիսապաշտպաններ՝ Աշոտ Կարապետյան, Սարգիս Շահինյան, Ռաֆայել Ղազարյան, Արթուր Ադամյան, Արթուր Յուսպաշյան, Վալմերսոն Գարսիա Պրայա, Ուբեյմար Անգուլո, Քրիստոֆեր Մասամբա Մանդիանգու:

Հարձակվողներ՝ Գեղամ Հարությունյան, Վարդան Բակալյան, Կլաուդիր Մարինի Ջունիոր:

«Գանձասար-Կապանը» Չեռնոգորիա է մեկնել հունիսի 28-ի առավոտյան  Երեւան-Պոդգորիցա չարտերային չվերթով եւ արդեն ժամանել է մրցավայր:

Հանդիպումը տեղի կունենա հունիսի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով