14:10  ,  28 հունիսի, 2017

«Գանձասար-Կապանը» մեկնել է Չեռնոգորիա

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Գանձասար-Կապանը» մեկնել է Չեռնոգորիա, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հունիսի 29-ին կապանցիները Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը կանցկացնեն «Մլադոստի» հետ:

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս