00:58  ,  28 հունիսի, 2017

Եվրո-2017. Սաուլի հեթ-տրիկը Իսպանիային դուրս բերեց եզրափակիչ

Լեհաստանում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց Իսպանիայի հավաքականը: Կիսաեզրափակիչում իսպանացիների մրցակիցը Իտալիայի հավաքականն էր: Իսպանացիները հաղթեցին 3:1 հաշվով Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլի հեթ-տրիկի շնորհիվ: Իտալիայի թիմը 58-րդ րոպեից հանդես է եկել տասը ֆուտբոլիստներով:

Հունիսի 30-ին կայանալիք եզրափակիչում Իսպանիայի մրցակիցը կլինի Գերմանիայի Մ-21-ը թիմը, որը հետխաղյա 11 մետրանոցներով պարտության էր մատնել անգլիացիներին:

Եվրոպայի Մ-21 առաջնություն

Կիսաեզրափակիչ

Իսպանիա - Իտալիա՝ 3:1

Սաուլ, 53, 65, 74 - Ֆեդերիկո Բեռնարդեսկի, 62

Հեռացում՝ Ռոբերտո Գալյարդինի, 58, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս