22:15  ,  27 հունիսի, 2017

«Բավարիայի» հարձակվողին բերման են ենթարկել ոստիկանություն

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Քինգսլի Կոմանը Ֆրանսիայում բերման է ենթարկվել ոստիկանություն ընտանեկան բռնության մասին ահազանգից հետո, հաղորդում է 101 Great Goals-ը:

21-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը հարցաքննվել է նախկին ընկերուհու մեղադրանքներից հետո: Նշվում է, որ Կոմանն ու նախկին ընկերուհին երկու վեճ են ունեցել: Կինը ոստիկանություն է կանչել եւ բողոք ներկայացրել Կոմանի դեմ: Ֆուտբոլիստը մի քանի ժամ անցկացրել է ոստիկանությունում:

Գործը կհասնի դատարան: Դատավարությունը սեպտեմբերին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում