21:48  ,  27 հունիսի, 2017

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ» - «Սանտա Կոլոմա»՝ 1:0

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի»հետ եւ բավարարվեց նվազագույն հաշվով հաղթանակով:

Առաջին խաղակեսում Արտակ Դաշյանի փոխանցումից հետո սերբ Ուրոշ Նենադովիչի խփած գոլը միակն էր:

Պատասխան հանդիպումն Անդորրայում տեղի կունենա մեկ շաբաթ հետո:

Հիշեցնենք, որ անցած տարի եւս «Ալաշկերտը» որակավորման առաջին փուլում մրցել է  «Սանտա Կոլոմայի» հետ: Անդորրայում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվ, Երեւանում Հայաստանի չեմպիոնները հաղթել էին 3:0 հաշվով:

Երկրորդ փուլում «Ալաշկերտը» չկարողացավ հաղթահարել Թբիլիսիի «Դինամոյի» արգելքը. 0:2՝ Թբիլիսիում, 1:1՝ Երեւանում:

Չեմպիոնների լիգա

Որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում

«Ալաշկերտ» - «Սանտա Կոլոմա»՝ 1:0 

Ուրոշ Նենադովիչ, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով