18:42  ,  27 հունիսի, 2017

Ժոզե Մոուրինյոն՝ հոր թաղմանը (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Պորտուգալիայում մասնակցել է հոր թաղմանը: Անգլիական ակումբն ու Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցել են մարզիչին:

Ֆելիքս Մոուրինյոն մահացել է հունիսի 25-ին 79 տարեկանում: 1956-1968-ը նա հանդես է եկել Սետուբալի «Վիտորիայում», իսկ 1969-1974-ը՝ «Բելենենսեշում»: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա մարզչական աշխատանք է կատարել պորտուգալական մի շարք ակումբներում:

Ժոզե Մոուրինյոն ֆուտբոլային կարիերայի ընթացքում 2 թիմերում խաղացել է հոր գլխավորությամբ: 1981/82 մրցաշրջանում Մոուրինյոները եղել են «Ռիու Ավեում», իսկ 1982/83 մրցաշրջանում՝ «Բելենենսեշում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում