18:20  ,  27 հունիսի, 2017

Մարադոնան ու Լուիս Էնրիկեն հրավիրված չեն Մեսիի հարսանիքին

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին իր հարսանիքին չի հրավիրել արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնային, որի ղեկավարությամբ հանդես է եկել ազգային թիմում:

Հրավիրյալների ցուցակից բացակայում են նաեւ կատալոնական թիմի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն եւ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Լիոնել Մեսիի եւ Անտոնելա Ռոկուցոյի հարսանիքը տեղի կունենա հունիսի 30-ին Արգենտինայի Ռոսարիո քաղաքում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում