17:43  ,  27 հունիսի, 2017

Հղի Սերենա Ուիլյամսը մերկ լուսանկարվել է Vanity Fair-ի համար (ֆոտո)

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը լուսանկարվել է Vanity Fair-ի տիտղոսաէջի համար: Ամերիկացի թենիսիստուհին պետք է ծննդաբերի օգոստոսին: Նա պատմել է, թե ինչպես է արձագանքել հղիության մասին լուրին. «Ինչպե՞ս եմ խաղալու Ավստրալիայի բաց առաջնությունում: Այս տարի ցանկանում էի հաղթել Ուիմբլդոնում»:

Նա նաեւ խոստովանել է, որ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչից առաջ քույրն իմացել է իր հղիության մասին, իսկ մրցաշարի կազմակերպիչներին տեղյակ չեն պահել: Վինուս Ուիլյամսը Սերենայի մրցակիցն էր եզրափակիչում եւ պարտություն է կրել:

Սերենա Ուիլյամսը նաեւ մտադիր է երեխա ունենալուց հետո վերադառնալ մեծ սպորտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս