17:12  ,  27 հունիսի, 2017

Կանադացի հոկեյիստը մեկ ամսով ազատազրկվել է մրցավարին հարվածելու համար

Կանադացի հոկեյիստ Կուլ Տրեւոր Կրեյնը մեկ ամսով ազատազրկվել է պատանեկան թիմերի խաղի ժամանակ մրցավարի վրա հարձակվելու համար: 18-ամյա մարզիկը նաեւ կես տարի կանցնի փորձաշրջան, հայտնում է Toronto Sun-ը:

Միջադեպը տեղ էր ունեցել այս տարվա մարտին: Մրցավարը բռնել էր Կուլ Տրեւոր Կրեյնի մարզաշապիկից, որպեսզի նրա դուրս հանի սառույցից, սակայն մարզիկը հարվածներ էր հասցրել նրա դեմքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում