14:10  ,  27 հունիսի, 2017

Պորտուգալիա - Չիլի խաղը կսպասարկեն իրանցի մրցավարները

Պորտուգալիայի եւ Չիլիի հավաքականների միջեւ Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկության կիսաեզրափակիչի հանդիպումը կսպասարկի Իրանը ներկայացնող մրցավարական բրիգադը, հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը:

Հունիսի 28-ին Կազանի «Կազան Արենա» ստադիոնում կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ալիրեզա Ֆագանին, որին եզրերում կօգնեն Ռեզա Սոհանդան ու Մոհամադրեզա Մանսուրը:

Պորտուգալիա – Չիլի խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում