11:40  ,  27 հունիսի, 2017

«Ստալը» նոր մրցաշրջանին պատրաստվում է Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ

Ուկրաինական «Ստալը» սկսել է նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին, հայտնում է ակումբի կայքը:

Հունիսի 27-ից թիմը հավաք է սկսել Կիեւի մարզում, իսկ մարզումներն անցնում են Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ:

Նախորդ մրցաշրջանում Մելիքյանը գլխավորում էր «Ստալի» երիտասարդական թիմը: Ուկրաինական ակումբում հանդես են գալիս նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Գոռ եւ Էդգար Մալաքյան եղբայրները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս