12:50  ,  27 հունիսի, 2017

Սերխիո Ռամոսը ցավակցել է խաղադաշտում մահացած 13-ամյա ֆուտբոլիստի ընտանիքին

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ցավակցել է խաղադաշտում մահացած 13-ամյա ֆուտբոլիստի ընտանիքին: «Կամաս» ակումբի խաղացողը մահացել էր հանդիպման ընթացքում՝ գնդակով հարված ստանալով կրծքավանդակին: Հարվածի հետեւանքով նրա սիրտը կանգ էր առել:

«Ցավակցում եմ «Կամասի» խաղացող Էդուարդո Տիրադոյի ընտանիքին ու հարազատներին»,- թվիթերյան էջում գրել է Ռամոսը:

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը ծնվել է Կամաս քաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում