10:35  ,  27 հունիսի, 2017

Մորատայի կինը հավանել է «Մանչեսթեր Յունայթեդի» Instagram-ի էջը

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատայի կին Էլիս Կամպելոն «Ինստագրամում» հավանել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» էջը: Եվրոպական մամուլը դա կապում 24-ամյա ֆուտբոլիստի՝ Անգլիա տեղափոխվելու հետ:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վաղուց է հետաքրքրված Մորատայի ծառայություններով: Իսպանացի հարձակվողը վերջերս է ամուսնացել եւ մեղրամիսն անցկացնում է Հնդկական օվկիանոսում գտնվող Սեյշելյան կղզիներում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում