10:18  ,  27 հունիսի, 2017

Ռասել Ուեստբրուկը՝ NBA-ի ամենաարժեքավոր խաղացող

«Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկը ճանաչվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) այս մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող:

Մրցաշրջանի МVP մրցանակի համար պայքարում էին նաեւ «Հյուսթոնի» պաշտպան Ջեյմս Հարդենն ու «Սան Անտոնիոյի» հարձակվող Կավայ Լեոնարդը:

NBA-ի այս կանոնավոր առաջնությունում Ուեստբրուկը դարձել էր 43 թրիփլ-դաբլի հեղինակ՝ գերազանցելով Օսկար Ռոբերտսոնի պատմական ռեկորդը: Ռոբերտսոնը «Ռոչերստեր Ռոյալսի» կազմում 41 թրիփլ-դաբլի հեղինակ դարձել էր 1961/62 մրցաշրջանում: Այս մրցաշրջանում Ռասել Ուեսբրուկի միջին արդյունավետությունը կազմում է 31,7 միավոր:

Մրցաշրջանի լավագույն պաշտպանողական խաղացող է ճանաչվել Դրեյմոնդ Գրինը «Գոլդեն Սթեյտից», իսկ «Հյուսթոնը» գլխավորող Մայք Դ՛Անտոնին լավագույն մարզիչն է: Լավագույն նորեկի մրցանակը բաժին է հասել «Միլուոկիի» խաղացող Մալկոլմ Բրոգդանին:

Նախորդ 2 մրցաշրջաններում NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ էր ճանաչվել «Գոլդեն Սթեյտի» խաղացող Ստիվեն Կարին: Այս տարի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր «Գոլդեն Սթեյտը», իսկ «Օկլահոման» 1/8 եզրափակիչ շարքում 1:4 հաշվով պարտվել էր «Հյուսթոնին» եւ լքել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում