13:42  ,  26 հունիսի, 2017

«Մոնակոն» ցանկանում է 900 տոկոսով բարձրացնել Մբապեի աշխատավարձը

«Մոնակոն» մտադիր է զգալիորեն բարձրացնել Կիլիան Մբապեի աշխատավարձը, որպեսզի ֆրանսիացի հարձակվողին եւս մեկ տարի պահի թիմում:

AS-ի համաձայն՝ Ֆրանսիայի չեմպիոնը պատրաստ է 900 տոկոսով բարձրացնել 18-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը: Այժմ Մբապեն ստանում է ամսական 80 հազար եվրո, իսկ նոր պայմանագրով նրա ամսական աշխատավարձը կկազմի 700 հազար եվրո:

Մբապեին ձեռք բերելու համար պայքարում են Մադրիդի «Ռեալն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն, իսկ հարձակվողը ցանկանում է տեղափոխվել Արքայական ակումբ: Նախորդ մրցաշրջանում նա «Մոնակոյի» կազմում անցկացրել է 44 խաղ եւ դարձել 26 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում