14:16  ,  26 հունիսի, 2017

Յոահիմ Լյովը խոսել է Գերմանիայի հավաքականի խնդիրների մասին

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է կամերունցիների նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակը Ռուսաստանում ընթացող ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում:

«Ստացվեց լարված հանդիպում: Կարծում եմ՝ բոլորը զգացին դա: Սա կարծես փլեյ-օֆֆի առաջին հանդիպումն էր: Ցանկանում էինք առաջին տեղը գրավել խմբում եւ արեցինք դա: Գերմանիայի հավաքականը դարձյալ խնդիրներ ունեցավ գոլային պահերն իրացնելիս: Պետք է հասկանալ, որ մեր թիմը երիտասարդ է: Երկրորդ խաղակեսն այլ ստացվեց, եւ մենք սկսեցինք ավելի հանգիստ գործել»,- մարզիչի խոսքը մեջբերում է Kicker-ը:

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին կայանալիք կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականը Սոչիում կմրցի մեքսիկացիների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս