12:12  ,  26 հունիսի, 2017

Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է Մբապեի ընտանիքի հետ

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնել է Ֆրանսիա՝ «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի ընտանիքի եւ ներկայացուցիչների հետ բանակցելու համար, հայտնում է Téléfoot-ը:

Պերեսը բանակցությունների ընթացքում հայտնել է, որ Արքայական ակումբը լավագույն տարբերակն է 18-ամյա ֆուտբոլիստի լավ ապագայի համար: Նշվում է, որ «Ռեալը» պատրաստ է 90 միլիոն եվրո վճարել Մբապեին ձեռք բերելու համար:

Ավելի վաղ ֆրանսիացի հարձակվողը հայտարարել էր, որ կտեղափոխվի «Ռեալ» կամ ոչ մի տեղ էլ չի տեղափոխվի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում