09:10  ,  26 հունիսի, 2017

Գեղամ Կադիմյանը տեղափոխվել է «Վորսկլա»

Լուգանսկի «Զարյայի» հարձակվող Գեղամ Կադիմյանը տեղափոխվել է Պոլտավայի «Վորսկլա», հայտնում է ակումբի կայքը:

24-ամյա ֆուտբոլիստն ուկրաինական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:

Հունիսի 25-ին Կադիմյանը «Վորսկլայի» հետ ժամանել է Սլովենիայի Ռոգաշկա քաղաք, որտեղ կմասնակցի թիմի երկշաբաթյա հավաքին: 

Հայաստանի հավաքականի թեկնածուն այս տարվա հունվարին էր տեղափոխվել «Զարյա», որի կազմում չէր ստանում բավականաչափ խաղաժամանակ: Նախկինում նա հանդես է եկել նաեւ Դոնեցկի «Օլիմպիկում» ու Լվովի «Կարպատներում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում