23:26  ,  25 հունիսի, 2017

«Արցախը» հաղթել է առաջին խաղում

Նորաստեղծ «Արցախ» ֆուտբոլային ակումբը հաղթանակ է տարել առաջին ստուգողական խաղում: Նախկին «Միկա» ստադիոնում Տիգրան Եսայանի գլխավորած թիմը մրցել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի հետ եւ հաղթել 5:1 հաշվով:

Հուլիսի 2-ին «Արցախն» ընկերական հանդիպում է անցկացնելու նաեւ «Բանանցի» հետ:

Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանում «Արցախը» հանդես է գալու Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում