12:42  ,  26 հունիսի, 2017

«Ռեալի» երիտասարդական թիմը տրեբլ է ձեւակերպել Գուտիի գլխավորությամբ

Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմը հաղթել է Իսպանիայի մինչեւ 19 տարեկանների գավաթի խաղարկությունում: Եզրափակիչում մադրիդցիները 4:1 հաշվով ուժեղ են գտնվել Մադրիդի «Աթլետիկոյից»:

«Ռեալի» Մ-19 թիմը գլխավորում է Արքայական ակումբի եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Գուտին: Այս մրցաշրջանում Գուտիի թիմը հաղթել էր նաեւ Իսպանիայի մինչեւ 19 տարեկանների առաջնությունում ու Copa de Campeones մրցաշարում: «Ռեալի» Մ-19 թիմին չէր հաջողվել տիտղոս նվաճել միայն ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայում, որում չէր կարողացել հաղթահարել կիսաեզրափակիչի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում