22:22  ,  25 հունիսի, 2017

Մեսին ծննդյան օրը նշել է ընտանիքի հետ (ֆոտո)

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ծննդյան 30-րդ տարեդարձը նշել է ընտանիքի հետ: Արգենտինացի ֆուտբոլիստը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ընտանիքի հետ լուսանկար:

«Ավարտվում է ծննդյանս օրը: Բոլորին շնորհակալ եմ շնորհավորանքների համար»,- գրել է Մեսին, որը ծնվել է 1987 թվականի հունիսի 24-ին:

Հիշեցնենք, որ Մեսին այս օրերին գտնվում է Արգենտինայի Ռոսարիո քաղաքում, որտեղ պատրաստվում է հունիսի 30-ին կայանալիք հարսանիքին Անտոնելա Ռոկուցոյի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում