11:45  ,  26 հունիսի, 2017

Դոնարուման կշարունակի համագործակցել Մինո Ռայոլայի հետ

«Միլանի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հերքել է լուրերը, թե կարող է հրաժարվել իր գործակալ Մինո Ռայոլայի ծառայություններից:

«Դոնարումա եւ Ռայոլա. երեկ, այսօր եւ վաղը»,- թվիթերյան էջում գրել է 18-ամյա ֆուտբոլիստը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Դոնարումայի ընտանիքն է նրան դրդում բաժանվել Ռայոլայից: Վերջերս դարպասապահը հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ՝ սրելով իտալականի ակումբի ղեկավարության եւ երկրպագուների հետ հարաբերությունները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում