21:11  ,  25 հունիսի, 2017

Արթուր Միրանյանը փորձաշրջան է անցնում «Ուֆայում»

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Արթուր Միրանյանը փորձաշրջան է անցնում Բաշկիրիայի «Ուֆայում»:

21-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբի կազմում մասնակցել է Նովոգորսկում կայացած հավաքին: Նախօրեին «Ուֆան» ստուգողական խաղում 2:0 հաշվով հաղթել է «Խիմկիին», իսկ Միրանյանը  մասնակցել է երկրորդ խաղակեսին, հայտնում է ակումբի կայքը:

Արթուր Միրանյանի նախորդ ակումբն էր մակեդոնական «Վարդարը», որից նա հեռացել էր 2015-ին:

Հունիսի 28-ից հուլիսի 9-ը «Ուֆան» հավաք է անցկացնելու Ավստրիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում