14:12  ,  25 հունիսի, 2017

Ֆեդերեր. Խաչանովի հետ մրցախաղում ստացվեց հավասար պայքար

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մեկնաբանել է Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչում Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովի նկատմամբ հաղթանակը 6:4, 7:6 հաշվով:

«Ստացվեց հավասար հանդիպում, հատկապես՝ երկրորդ սեթը: Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթանակի հասնել թայ-բրեյքում: Զվերեւի հետ եզրափակիչ մրցախաղը եւս բարդ է լինելու: Նա ուժեղ մրցակից է»,- աշխարհի նախկին առաջին ռակետի խոսքը մեջբերում է ATP World Tour-ը:

Հիշեցնենք, որ եզրափակիչում 35-ամյա Ֆեդերերի մրցակիցը լինելու է Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւը, որը կիսաեզրափակիչում հաղթել էր ֆրանսիացի Ռիշար Գասկեին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English