12:10  ,  25 հունիսի, 2017

Ֆյոդոր Եմելյանենկոն պարտվել է նոկաուտով

Խառը մենամարտերի ռուսաստանցի հայտնի մարզիկ Ֆյոդոր Եմելյանենկոն պարտվել է ամերիկացի Մեթ Միտրիոնին: Մենամարտն անցկացվել է Նյու Յորքում տեղի ունեցած Bellator 180 մրցաշարում: 38-ամյա ամերիկացին առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Եմելյանենկոյին, որը մենամարտից հետո հայտնել է ռեւանշ անցկացնելու ցանկություն:

40-ամյա Եմելյանենկոն 5-րդ պարտությունն է կրել կարիերայում (36 հաղթանակ): Միտրիոնը տարել է 12-րդ հաղթանակը (ամերիկացին կրել է 5 պարտություն):

Սա Ֆյոդոր Եմելյանենկոյի երրորդ մենամարտն էր կարիերան վերսկսելուց հետո: Նա կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2012-ի հունիսի 21-ին, իսկ 2015-ի դեկտեմբերի 31-ին վերադարձել ռինգ: Նախորդ 2 մենամարտերում ռուսաստանցին հաղթել էր հնդիկ Ջայդիպ Սինգխին ու բրազիլացի Ֆաբիո Մալդոնադոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս