17:25  ,  25 հունիսի, 2017

Դոնարումայի ընտանիքը ցանկանում է ազատվել գործակալ Մինո Ռայոլայից

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է հրաժարվել Մինո Ռայոլայի ծառայություններից: 18-ամյա իտալացի խաղացողի ընտանիքն է դրդում նրան գնալ այդ քայլին: Դոնարումայի ընտանիքը դեմ է եղել իտալացի գործակալի նախաձեռնությանը, որով դարպասապահը հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ՝ թշնամացնելով նրան իտալականի ակումբի ղեկավարության եւ երկրպագուների հետ, հաղորդում է football-italia.net-ը:

Այժմ Դոնարումայի տրանսֆերը գնելու ցանկություն ունի Մադրիդի «Ռեալը», սակայն «Միլանի» ղեկավարությունը հայտարարել է, որ ֆուտբոլիստը թիմից կհեռանա միայն պայմանագրի ավարտից հետո՝ 2018թ. ամռանը:

«Միլանի» նախագահը նաեւ հայտարարել է, որ Դոնարուման հաջորդ մրցաշրջանում զրկված կլինի խաղային պրակտիկայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում