10:28  ,  25 հունիսի, 2017

ՖԻՖԱ-ն 2014թ. Ռուսաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին կասկածում է դոպինգ օգտագործելու մեջ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հետաքննություն է սկսել 2014 թվականին Բրազիլիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը մասնակցած Ռուսաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստների նկատմամբ, հաղորդում է dailymail-ը: Նրանց կասկածում են դոպինգ օգտագործելու մեջ: Ենթադրվում է, որ նրանք եղել պետության նախաձեռնությամբ իրականացված դոպինգային ծրագրի մասնակից: 2014 թվականի կազմից այժմ Ռուսաստանի հավաքականում հանդես են գալիս Իգոր Ակինֆեեւը, Յուրի Ժիրկովը, Դմիտրի Կոմբարովը, Դենիս Գլուշակովը, Ալեքսանդր Սամեդովն ու Մաքսիմ Կանունիկովը:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ կազմակերպությունը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ հավաքականների դեմ, եթե ապացուցվեն ռուսական ֆուտբոլում դոպինգի օգտագործման փաստերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում