00:26  ,  25 հունիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» 7.5 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ռոմայի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանին: Անգլիական ակումբը Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 7.5 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է football-italia.net-ը: «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին հարցին ֆուտբոլիստը պատասխանել է.

«Հնարավոր է՝ ճիշտ է, հնարավոր է՝ ոչ: Հիմա ես ցանկանում եմ հանգստանալ: Հետո կտեսնենք, թե ինչպես կստացվի»,- ասել է Նաինգոլանը:

«Ռոման» 29-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է պայմանագիր մինչեւ 2021 թվականը տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով:

Անցած մրցաշրջանում անցկացրած 53 հանդիպումներում Նաինգոլանը խփել է 14 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում