19:19  ,  24 հունիսի, 2017

Վերատին հրաժարվել է դառնալ ՊՍԺ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Իտալացի Մարկո Վերատին հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ֆրանսիական ակումբի հետ եւ դառնալ թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, հաղորդում է կատալոնական Mundo Deportivo-ն։ Իտալիայի հավաքականի կիսապաշտպանը փարիզյան ակումբի ղեկավարությունից ստացել է տարեկան 12 միլիոն եվրո վարձատրության առաջարկ, սակայն 24-ամյա խաղացողը ցանկանում է կարիերան շարունակել այնպիսի թիմում, որը կլինի Չեմպիոնների լիգայի գավաթակրի իրական հավակնորդ։

Վերատիի ծառայություններով հետաքրքրվում են «Բարսելոնան» ու «Բավարիան»։ Կատալոնական ակումբը պատրաստ է նրա համար վճարել 80-100 միլիոն եվրո, սակայն ՊՍԺ-ն հայտարարել է, որ Վերատին չի հեռանա ակումբից մինչեւ պայմանագրի ավարտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս