18:48  +04,  24 հունիսի, 2017

Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն

Ուկրաինայի Խարկով քաղաքում ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց մեկ ոսկե մեդալ։ Չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճեց Հովհաննես Բաչկովը։

64 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովհաննես Բաչկովը մենամարտեց անգլիացի Լյուկ Մաքորմակի հետ եւ հաղթանակ տարավ մրցավարների միաձայն որոշմամբ։ Ծանր մենամարտում հայ բռնցքամարտիկն արժանացավ հինգ մրցավարների հավանությանը։ Հինգն էլ ավելի բարձր գնահատեցին Բաչկովի հարվածները։

Հայաստանի մյուս ներկայացուցիչները պայքարից դուրս էին մնացել առանց մեդալ նվաճելու։

7 տարի Հայաստանը չէր ունեցել բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հրաչիկ Ջավախյանի հաղթանակից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ