15:17  ,  24 հունիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել «Բավարիայի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդն» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանչեշին, հաղորդում է գերմանական Kicker-ը:

Անգլիական ակումբը պատրաստ է 19-ամյա ֆուտբոլիստի համար վճարել մոտ 25 միլիոն ֆունտ ստերլինգ: «Լիոնից» կիսապաշտպան Կորենտին Տոլիսոյին գնելուց հետո գերմանական սուպերակումբը կարող է չխոչընդոտել Սանչեշի հեռանալուն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում