22:21  ,  23 հունիսի, 2017

Հալե. Կիսաեզրափակիչում՝ Խաչանով - Ֆեդերեր

Թենիսի ATP շարքի Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերից մեկը կազմել են աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերն ու Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը:

Խոտածածկով կորտերում անցկացվող մրցաշարի քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը 7:6 (10:8), 4:6, 6:3 հաշվով հաղթել է ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին: Մրցախաղը տեւել է 2 ժամ 16 րոպեն: Խաչանովը 19 էյս է կատարել:

Համաշխարհային դասակարգման աղյուսակում այժմ 5-րդ տեղը զբաղեցնող Ֆեդերերը 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել այս մրցաշարի անցած տարվա հաղթող, գերմանացի Ֆլորիան Մայերին: Շվեյցարացի թենիսիստից հաղթանակի համար պահանջվել է 1 ժամ 8 րոպե:

Խաչանով - Ֆեդերեր հանդիպումը տեղի կունենա հունիսի 24-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում