17:29  ,  23 հունիսի, 2017

ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակիչում է

Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը նվաճեց Ուկրաինայի Խարկով քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում հանդես գալու իրավունք:

64 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հովհաննես Բաչկովը մրցեց լեհ Մաթիուշ Թոմաս Պոլսկու հետ եւ առավելության հասավ միավորներով՝ 5:0:

Հունիսի 24-ին տեղի ունենալիք եզրափակիչում Հովհաննես Բաչկովի մրցակիցը կլինի անգլիացի Լյուկ Մաքորմակը:

Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում